Քրեակատարողական ծառայությունում 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ գործում է 2392 հաստիքային միավոր (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2423), որից քրեակատարողական ծառայող` 2234 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2264), քաղաքացիական հատուկ ծառայող` 110 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 108), վարձու աշխատող` 48 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 51):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերջին մեկ տարվա հաշվետվությունից: Ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3934 անձ (01.05.2014 թվականի դրությամբ պահվել է 3913), որից`
– կալանավորված անձ՝ 1220 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 1046),
– դատապարտյալ՝ 2814 (01.05.2014 թվականի դրությամբ՝ 2867):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հաշվետու ժամանակահատվածում ազատվել է 1503 անձ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 106 քրեական գործեր:
Նշյալ ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական, խցերի, կացարանների, ինչպես նաև նրանց այցելած քաղաքացիների և բերված հանձնուքների խուզարկությունների, զննումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են՝
ա) ոգելից խմիչք 1841,36լ,
բ) թմրամիջոցներ 186,58878 գրամ,
գ) կտրող-ծակող գործիքներ 4510 միավոր,
դ) դրամ և արժեքավոր իրեր 345200 ՀՀ դրամ,
ե) բջջային հեռախոս 2683 հատ:
Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 2809 կալանավորված անձինք և դատապարտյալներ, 156-ը՝ խրախուսվել:
Ռիսկային հաշվառման են վերցվել 254 դատապարտյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում՝
– ստացիոնար բուժում են ստացել անազատության մեջ գտնվող 1163 անձինք,
– ամբուլատոր ընդունելության են դիմել 78147 անձինք,
– տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմել է 37,
– ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդների թիվը՝ 27: