2015 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության քննիչն իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, ինքնությունը չպարզված քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: