ՀՀ նախագահն այսօր նոր հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին նշանակելով Գերմանիայում ՀՀ դեսպան: Հրամանագրում կարդում ենք.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Աշոտ Սմբատյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»: