Հինգ և յոթ տարեկան երեխաներն արգելափակվել են վերելակում

Մայիսի 16-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքում 5 և 7 տարեկան երեխաներն արգելափակվել են վերելակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. (ծնվ. 2010թ.) և Թ. (ծնվ. 2007թ.) Ո.-երին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել