Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 16-ին, ժամը 16.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7 շենքի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:
Հրշեջ-փրկարարները Մ. Օ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Մայիսի 16-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի թիվ 77/1 տան վատառողջ բնակչին իր տանից Նորք Մարաշի 13-րդ փողոց (տղայի տուն) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ք. Ի.-ին (ծնվ. 1928թ.) թիվ 77/1 տնից մոտեցրել են ավտոմեքենային, այնուհետև քաղաքացուն ավտոմեքենայից տեղափոխել են 13-րդ փողոցի թիվ 25 տուն:

***

Մայիսի 16-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 10 շենքի 71-րդ բնակարանի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ռ. Բ.-ին (ծնվ. 1929թ.), ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 16-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղին հարակից ժայռում ուլեր են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարներն Ա. Ա.-ին պատկանող 4 ուլերին իջեցրել են ժայռից և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել