Նախագահի նոր հրամանագրերը ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ին ստորագրված հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Մաքսիմի Կարապետյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը որոշում եմ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Մաքսիմի Կարապետյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:»,- ասված է հրամանագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրը ստորագրված մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Գրիշայի Զաքարյանին շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

ՀՀ նախագահի կողմից մայիսի 15-ին ստորագրված մի շարք հրամանագրերով Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են պետական այլ պարգևների:

Լուսանակարը` lratvutyun.am

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել