Վտանագավոր իրավիճակ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին

Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածին 10-րդ կլիոմետրի վրա, իսկ Երևանից Վանաձոր տանող 70-րդ կիլոմետրին առկա է բավականին վտանգավոր հատված:

Այսպես՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղն անցնելուն պես վարորդները ստիպված են լինում անցնել բավականին վտանգավոր փոսերի միջով: Գյուղացիների խոսքերով՝ այստեղ մշտապես ավտովթարներ են տեղի ունենում: Իրավիճակը սրվում է հատկապես վերադառնալիս. Վանաձորից գյուղ տանող ճանապարհը բավականին բարվոք է, վարորդները մեծ արագությամբ ընթանում են ու ստիպված կտրուկ արգելակում՝ հասնելով նշված վայրին, ինչը հղի է վտանգով:

Գյուղացիների խոսքերով՝ տարիներ շարունակ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել