Որպես կանոն, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին օրենքով սահմանված ժամկետներում ծանուցել աշխատողին։
Սակայն կան դեպքեր, երբ գործատուն նման պարտականությունից ազատվում է, այսինքն՝ գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Այդ դեպքերը հետևյալն են. աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում. աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում. աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում. անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում. պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում:
Իրավաբան.net