ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մայիսի 13-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ևս 17 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Մինչ օրս նույնականացման քարտեր ստանալու համար դիմել է 356 դատապարտյալ, որոնցից 187-ը արդեն իսկ ստացել են նույնականացման քարտեր:
Դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Դատապարտյալներին նույնականացման քարտեր հատկացնելու գործընթացը շարունակվում է:
Լուսանկարը՝ ced.am