Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո կինը երբեմն կանգնում է աշխատանքը կորցնելու շեմին

Մարզերի հեռավոր քաղաքներում ու գյուղերում կանանց առաջնային խնդիրը գումար վաստակելն է, աշխատանք գտնելը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի` «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը:

Նրա խոսքով, իրենց կենտրոններում կրթում ու վերապատարստում են կանանց` մրցունակ աշխատող լինելու համար, որպեսզի նվազեցվի գործատուի կողմից նաև այս հիմքով անձի իրավուքների խախտումները:  Նա հիշում է մի դեպք, երբ հաշվապահ կինը ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո կանգնել է աշխատանքը կորցնելու խնդրի առջև.

«Երբ կինը վերադարձել էր աշխատանքի, նրանից պահանջվում էր հաշվապահական համակարգչային ծրագրերի իմացություն, իսկ նա հնարավորություն չէր ունեցել արձակուրդի ժամանակ զարգանալ: Նրան փոխարինել էր տղամարդ, ով տիրապետում էր համակարգաչային ծրագրերի: Մենք պայքարել ենք նրա իրավունքների համար, ժամանակ ենք խնդրել, ուսուցանել ենք կնոջը` հնարավորություն տալ զբաղեցնել իր տեղը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել