Պերմյակովի գործը. ուշ թե շուտ ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից քննվող գործերը պետք է միանան. փաստաբան

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեռևս տուժող կողմի ներկայացուցիչները չեն ստացել համալիր փորձաքննությունների արդյունքները:

«Նոր փորձաքննությունները, որ ստացել ենք, մեզ համար որոշ տվյալներ տալիս են, սակայն հասարակությանը ներկայացնելուց այդքան մատչելի չէ, օրինակ՝ ձգաբանական, հետքաբանական փորձաքննությունից մի հանգամանք միայն ընկալելի կլինի, այն, որ խլացուցիչ չի եղել, սակայն մնացած հարցերը, որ ներկայացնենք՝ օրինակ՝ ամբողջ գույքը տան ու փորձագետները ուսումնասիրեն, թե ինչքան ծակեր կան, կարծում եմ՝ հասարակությանն այդքան չի հետաքրքրի»,- նշեց գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավված փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը նաև հաղորդեց, որ իր տեղեկություններով արդեն իսկ ավարտվել են տեխնիկական հարցերը. «Այսինքն՝ զուտ փորձաքննության պրոցեսը ավարտվել է բնակարանում, մնացածը վերջնական հետազոտություններ կատարելու արդյունքում է, մի քանի հիմնարկ միասին են աշխատում, կոնկրետ երբ կլինի՝ չեմ կարող ասել»:

Պարոն Սարգսյանը փոխանցեց, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմում նախաքննության ավարտից հետո պետք է որոշվի գործի դատական հեռանկարը, եթե ապացույցները բավարարեն. «Իսկ այդ ժամանակ, արդեն պետք է ի վերջո կա՛մ ՌԴ-ի իրավապահների կողմից քննվող գործը միանա հայկական կողմի գործին, կա՛մ էլ հակառակը: Հիմնական տարբերակը սա է լինելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել