Վարչապետը նոր որոշում է ընդունել

Ապրիլի 28–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 8.55 միլիոն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել