Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն 5000 դրամով: Նույն տուգանքը նախատեսված է նաև հասարակական` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար:
Նույն տուգանքն է սահմանված նաև այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելու դեպքում, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների:
Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 000 ՀՀ դրամով:
Եթե վարորդը սեփական մեքենայում ծխի, ապա տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու դեպքում քաղաքացին կտուգանվի 20 հազար ՀՀ դրամի չափով: