Գերմանիան «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամներին զրկել է մուտքի վիզաներից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ապրիլի 25-ին մոտոցիկլիստների շարասյունը դուրս է եկել «Գիշերային գայլերի» Մոսկվայի գրասենյակից:
Նախատեսված երթուղին հետեւյալն է. Մոսկվա – Մինսկ – Բրեստ – Վրոցլավ – Բռնո – Բրատիսլավա – Վիեննա – Մյունխեն – Պրահա – Տորգաու – Կառլսհորստ – Բեռլին: Ապրիլի 29-ից մայիսի 9-ը նախանշված ակցիայի ընթացքում բայքերները մտադիր էին այցելել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընկած զինվորների եվրոպական հուշարձաններ:
Ավելի վաղ Լեհաստանի եւ Չեխիայի արտգործնախարարություններն ակցիայի մասնակիցներին արգելել էին մուտք գործել իրենց երկրների տարածք: Ըստ Lenta-ի, ԳԵրմանիայի կողմից Շենգենյան վիզա չտրամադրելը մեխանիկորեն արգելում է մուտքը բոլոր պետական գոտիներ:
Մոտոակումբի նախագահ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է վիրաբույժ մականունով, ռուսական «Հակամայդան» շարժման առաջնորդներից է: Նա ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է: