Իր տանը մահացած մարդու դին գտել են 5 տարի անց

Մոսկվայում 5 տարի շարունակ չեն կարողացել գտնել իր տանը մահացած տղամարդուն: Այս մասին հաղոդել է «Интерфакс» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:

Նշվում է, որ 1932 թվականին ծնված տղամարդը 2010 թվականից համարվում էր անհայտ կորած, ում հայտնաբերելու համար իրականացվում էին որոնողական աշխատանքներ: Տարիներ առաջ զննել էին տղամարդու բնակարանը, բայց ոչինչ չէին հայտնաբերել` տան խարխլված լինելու պատճառով:

Նախնական տվյալներով` տղամարդը մահացել է մոտավորապես 5 տարի առաջ` սրտի կաթվածից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել