Թուրքիայում հատուկ ջոկատայինները հարձակվել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող ուսանողների վրա (տեսանյութ)

Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել: Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը:

Ինչպես հայտնում են թուրքական «Cumhuriyet» և «Etha» լրատվական կայքերը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի ներոսում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները և «Առերեսվիր Հրանտի հետ, Սևակի հետ, ցեղասպանության հետ» գրությամբ պաստառներ:

Ակցիան տապալելու նպատակով Թուրքիայի ուժայինները համալսարանի տարածք են բերել հատուկ ջոկատայինների և մոտակայքում տեղակայել նաև ջրցան մեքենա: Ոստիկանական ուժերը փորձել են պատռել մտավորականների նկարներն ու պաստառները, բայց հանդիպել են երիտասարդ ցուցարարների համառ դիմադրությանը:

Տեսանյութը`  ԱՅՍՏԵՂ:

Ուժայինները հարձակվել են ցուցարարների վրա պաշտպանիչ վահանների և ռետինե փամփուշտների գործադրմամբ: Ոստիկանները աթոռներ են նետել ուսանողների վրա և լուրջ ընդհարում առաջացրել: Տևական քաշքշուկից հետո ցուցարարները կրկին վերադարձել են նստացույցի վայր և շարունակել իրենց բողոքի ակցիան` տեղի չտալով ուժայինների ճնշումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել