Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ

2015 թվականի ապրիլի 21–ին ժամը 17.00-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում ամփոփվեց և ընդունվեց ՀՀ Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքներ» և «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլուխներում փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը, որը հետագայում քննարկման առարկա կդառնա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների և գերմանացի փորձագետների միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել