Նոր տեսակի թմրանյութեր են ի հայտ գալիս, իսկ օրենսդրությունը տեղում դոփում է. փաստաբան

Թմրանյութերին առնչվող իրավական դաշտը մշտական կարգավորման կարիք ունի: Փաստաբան Սամվել Ջաղինյանի համոզմամբ՝ ներկայումս ավելացել են թմրանյութերի ստացման եղանակներն ու տեսակները, իսկ իրավական դաշտը չի զարգանում. «Այնպես է զարգանում տեխնոլոգիան, նոր տեսակի թմրանյութեր են ի հայտ գալիս, օրինակի համար՝ երկու դեղամիջոց են, որոնք ազատ վաճառքի մեջ են, մեկը մյուսի հետ կարող եք խառնել ու ստանալ թմրամիջոց: Այստեղ խնդիր է առաջանում, օրենսդրությունը պետք է հասցնի այդ ամենի դիմացը կանգնել, որը չի կարողանում: Դա քրեական օրենսդրության խնդիրն է»,- ասաց պարոն Ջաղինյանը:

Ըստ նրա՝ հարկավոր եղանակներ ստեղծել վերացնելու օրենսդրական դաշտի բացերն ու ինչքան շուտ, այնքան լավ. «Մինչև այդ ներազդելու միջոցները լինեն, կարող է բավականին երկար շառավիղ ունեցող մարդիկ ընկնեն դրա ազդեցության տակ: Սա լուրջ խնդիր է, որը դեռևս կարգավորված չէ»,- ասաց փաստաբանը:

Ինչևէ, նա հույս հայտնեց, որ ներկայումս Հայաստանում թմրամիջոցների տարածումը վտանգավոր աստիճանների չի հասել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել