«Նուբարաշեն»-ի կրակոցների գործով Սարգիս Գրիգորյանի, Սարգիս Հախանումյանի և Վահան Հակոբյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա այսօր: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց մեղադրյալների պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բողոքարկում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 26-ի որոշումը, ըստ որի՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Եթե Վերաքննիչ քրեական դատարանը գտնի, որ առաջին ատյանի որոշումն իրավաչափ է, ապա փաստաբանները միջնորդություն են արել մեղադրյալների նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: