Քննարկում՝ «Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով

2015 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում են քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով: Միջոցառումը տեղի կունենա Հայաթ Փլեյս հյուրանոցում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, 2-րդ հարկ), ժամը 15.15-18.00-ը:

Միջոցառմանը հրավիրված են միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, ովքեր հանդես են գալու առանձին զեկույցներով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դր. Ջանան Աթիլգան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը: Ողջույնի խոսքերին կհաջորդեն ներկայացումներ և քննարկումներ Քաղաքացիական հասարակության հեռանկարների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկայացումներով և զեկույցներով հանդես կգան ԵՄ ծրագրերի միջոզգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի ինթերնէշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել