ԼՂՀ ոստիկանությունից հաղորդում են, որ ապրիլի 7-ին ԼՂՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Սպանդարյան փողոցի թիվ 17 տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տանտեր` 1937թ. ծնված Շ. Շ-ն 2-րդ հարկից իրեն ցած է գցել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 02:00-ի սահմաններում, Շ. Շ-ն հրկիզել է հարևանությամբ բնակվող` Պուշկինի փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Ա. Խ-ին պատկանող տան 1-ին հարկի մուտքի դուռը, որից հետո հրկիզել իր տունը, այնուհետև խոհանոցային դանակով 2 անգամ հարվածելով իր որովայնին` ցատկել տան 2-րդ հարկի պատուհանից:
Շ. Շ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: