Երեմ Սարգսյանը կալանավորման նոր կարգավորումները վտանգավոր է համարում

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում միանշանակ կան այնպիսի դրույթներ, որոնք նախկինում ամրագրված չեն եղել:

Միաժամանակ փաստաբան Երեմ Սարգսյանը գտնում է, որ նոր նախագծում առկա են նաև խնդրահարույց նորմեր. «Հիմնականում կապված ոչ թե իրական ձևակերպումների հետ, դրանք գուցե լավն են, սակայն հաշվի չեն առնվել մեր իրավապահ մարմինների պրակտիկան և գործելաոճը: Այս ամենի արդյունքում այդ նորմերը միգուցե իրենց կիրառման առումով բավականին վտանգներ են պարունակում` չնայած, որ տեսական իրավաբաններն, ինչպես նաև մեր այլ գործընկերներ նշում են, որ չեն կարող հենց պրակտիկային հարմարվելով օրենսգիրք գրել, սակայն նաև պետք է հաշվի առնել պրակտիկան: Եթե օրենսգրքում նոր դրույթները պետք է ավելի բացասական իմաստով անդրադարձ կատարեն պրակտիկային, ապա վաղաժամ է այն ընդունել»,- նշեց Երեմ Սարգսյանը` օրինակ բերելով կալանքի հետ կապված. «Ներկայիս օրենսգրքում ունենք որոշ լավ ձևակերպումներ, բայց դրանք չեն գործում: Բացի այդ իրականում պրակտիկայում գործող օրենսգրքով պատժի ծանրությունը, կանխորոշիչ դեր ունի` կալանքի կիրառման հարցում, չնայած, ոչ նման հիմք սահմանված չէ: Սակայն դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է` կապ չունի հիմնավոր կասկած կա, թե` ոչ: Եթե անձը սպանության մեջ կասկածվում է, ներկայացնում են դատարան կալանավորման և անձը 99 տոկոս դեպքերում, միանշանակ կալանավորվում է»:

Իսկ ինչ վերաբերում է նոր օրենսգրքի նախագծին, ապա տվյալ դեպքում խնդիրը նույնպես լուծում չի գտել. «Առաջին անգամ կալանավորման համար հիմնավոր կասկած և եթե ծանրոթյունից ելնելով հանցագործության հիմնավոր կասկածն արդեն բավարար է: Սա կարող է հետևյալ վտանգին հանգեցնել` ի սկզբանե մեղադրանքներն առաջադրվեն առավել ծանր հոդվածներով, որպեսզի կալանավորման հիմքի հիմնավորման անհրաժեշտությւոնը նախաքննական մարմինը չբերի»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել