Ե՞րբ փաստաբանն իրավունք չունի իրավական օգնություն տրամադրել

Փաստաբանական գործունեության առանձնահատկություններից ելնելով օրենքը նախատեսում է նաև փաստաբանի գործունեությունը սահմանափակող որոշակի դրույթներ։ Մասնավորապես, փաստաբանն իրավունք չունի ընդունել իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունը, եթե այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում կամ երբ վստահորդի հետ կնքած պագմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից։

«Ակնհայտ անօրինական» հասկացության տակ պետք է հասկանալ այնպիսի հանձնարարություն, որն օբյեկտիվորեն հակասում է ՀՀ Սահմանանադրությանը, նյութական և դատավարական իրավունքի կոնկրետ նորմին, միջազգային նորմերին։

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքերում, երբ`
1. առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև,

2. տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը,

3. ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ գործի քննությանը,

4. պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը։

Փաստաբանն իրավունք չունի հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա, հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգության կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության։ Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել