Տեխասում կինն այնքան է հարբել, որ 7-ամյա դստեր հետ մտել է աղբամանի մեջ, այնուհետև թողել դստերը`գիշերելու այնտեղ: 28-ամյա Ալիսիա Քերոլը մեղադրվում է մանկալքության մեջ և գտնվում է Դալլաս շրջանի բանտում: Այս մասին գրում է nydailynews-ը:
Ամեն ինչ սկսվել է անցյալ շաբաթ, երբ Քերոլը դստեր հետ գնացել է Դալլասում գտնվող հանքային ջրերի առողջարան: Աշխատակիցները տեսնելով մորը`ոգելից խմիչքով բաց շիշը ձեռքին, խնդրել են նրան հեռանալ առողջարանից:
Քերոլի փոխանցմամբ` նա երկու բաժակ օղի խմելուց հետո գնացել էր դստեր հետ զբոսնելու: Այնուհետև նա դստերն ասել է, որ ստիպված են թաքնվել աղբամանում քանի, որ ոստիկանությունը հետապնդում է իրենց:
Ի վերջո Քերոլին հաջողվել է դուրս գալ աղբամանից, իչից հետո ոստիկանության սպան գտել է նրան և օգնել վերադառնալ առողջարան: Տեղեկությունների համաձայն նա հայտնել է ոստիկանությանը, որ աղջիկը ընկերների տանն է այն ժամանակ, երբ երեխան աղբամանի մեջ քնած է եղել:
Պատրաստեց`Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net