«ՍՕՍ» մանկական գյուղի աշխատակիցը մեղադրվում է խոշոր չափի յուրացում կատարելու համար

«ՍՕՍ» մակնակակն գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի 2-րդ երիտասարդական տան ղեկավար Արթուր Հարությունյանը մեղադրվում է խոշոր չափերի հաստանող գումարի յուրացման մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` 41-ամյա Արթուր Հարությունյանը  2003 թվականի դեկտեմբերի 30-ից 2011 թվականի հոկտեմբերի 21-ը կազմել է կեղծ պայմանագրեր, ստորագրել կեղծ օրդերներ:

Նա նույն երիտասարդական տան սան Նելլի Ասրյանի հետ կրկեսային հնարքների վարժեցման համար իր ծանոթ Արթուր Հակոբյանի անվամբ վճարովի ծառայություն մատուցելու մասին կեղծ պայմանագիր է կազմել, ստորագրել է 5 հատ վճարման ելքի օրդերներում Արթուր Հակոբյանի անվան դիմաց, ապա վերը նշված կեղծ պայմանագիրը և օրդերը օգտագործելու միջոցով, յուրացման եղանակով հիմնադրամի տարեկան բյուջեից հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 840.000 ՀՀ դրամ գումար:

Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել