Huffingtonpost.com կայքի փոխանցմամբ 46-ամյա Սթենլի Գեդին ժամանել է բանկ թալանելու մտադրությամբ, այն էլ տաքսիով ու հարբած վիճակում: Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայում: Մեղադրյալի մոտ եղել է ընդամենը 25 դոլար, ու նա ասել է տաքսու վարորդին, որ կվճարի բանկից դուրս գալուց հետո:
Այնուհետև նա մտել է բանկ, կանչել մենեջերին և հայտնել, որ պատրաստվում է թալանել բանկը: Նա նաև սպառնացել է` ասելով, որ եթե իրեն չտան 100000 դոլար, ապա գործի կդնի իր հետ բերած պայթուցիկներն ու ատրճանակը:
Մենեջերը ոստիկանություն է կանչել, և Սթենլին ձերբակալվել է: Պարզվել է, որ նրա մոտ չկան ոչ ատրճանակ, ոչ էլ պայթուցիկներ:
Գեդիին մեղադրանք է առաջադրվել թալանի, ոստիկանությանը ցույց տված դիմադրության և տաքսու վարորդին չվճարելու համար:
Պատրաստեց` Աշխեն Ներսիսյանը