Փարիզ-Լիոն ավտոճանապարհին զինված ավազակախումբը կողոպտել է միլիոննների արժեք ունեցող զարդեր տեղափոխող բեռնատարը: Այս մասին գրում է euronews-ը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հետախուզում է խմբակային հանցագործության մեջ ներառված մոտ 15 գողերին:
Կրակոցներ չեն եղել և ոչ ոք չի տուժել: Գողերը հեռացել են տրանսպորտային միջոցներով, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են դեպքի վայրից ոչ հեռու:
Չնայած ոստիկանության ծավալած մեծածավալ աշխատանքներին, դեռևս ոչ գողերի և ոչ էլ գողացված զարդերի հետքերը չեն գտնվել: Տեղեկությունների համաձայն նրանք պատրաստվում են վաճառել զարդերը արևելյան Բեզանսոն քաղաքում:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը
Լուսանկարը` Euronews.com-ի
Իրավաբան.net
Ֆրանսիայում ավտոճանապարհին գողացել են արժեքավոր զարդեր

