10 տարվա աշխատանքային փորձ ունեցող փաստաբանը երբևէ մասնագիտական կրթություն չէր ստացել

Համաձայն նահանգի գլխավոր փաստաբանի`Փենսիլվանիայի փաստաբանական ընկերության նախկին գործընկերը, ով նաև որոշ ժամանակ նախագահել է շրջանի փատաբանների ասոցիացիան, ոչ միայն փաստաբանական արտոնագիր չի ունեցել, այլև երբևէ չի ստացել մասնագիտական կրթություն.-գրում է abajournal-ը :

45-ամյա Քիմբերլի Քիթչենը BMZ Law-ի գրասենյակում ներկայացրել է ավելի քան 30 հաճախորդների շահերը`գույքի պլանավորման հետ կապված հարցերում և տեղեկությունների համաձայն այնտեղ աշխատելու տարիներին հասցրել է դառնալ ընկերության գործընկեր: Ինչևէ AG’s գրասենյակի կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա կեղծել է իր արտոնագիրը, փաստաբանական ենթադրյալ քննության արդյունքները և էլեկտրոնային նամակը ըստ որի նա հաճախել է Դյուքենի համալսարանի փաստաբանական դպրոցը.-տեղեկացնում են Associated Press և Progress-ը:

Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել