Նյու Ջերսիում փաստաբանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման` 16 տարեց զոհերից 3.8 մլն. դոլար գողանալու համար:
Ատլանտիկ շրջանի` դատարանի կողմից նշանակված խնամակալ, իրավունքի ավագ մասնագետ Բարբարա Լիբերմանը, ով տարեց քաղաքացիների համար սեմինարներ է վարել կյանքի վերջին շրջանին հատուկ խնդիների և այլ հարցերի մասին, օգտագործել է իր կարգավիճակը` Էական նյութական պաշարների տեր և իրենց պաշտպանելու համար ընտանիք չունեցող պոտենցյալ զոհերին գտնելու համար:
«Այս պատճառով է, որ մարդիկ չեն սիրում փաստաբաններին, քանի որ մի փաստաբան որոշում է լցնել իր գրպանները տարեց մարդկանց հաշվին, ովքեր ի վիճակի չեն պաշտպանելու իրենց»,- ասաց Գերագույն դատարանի դատավոր Միքայել Դոնիոն` Լիբերմանի դատավճռի հրապարակման օրը: Ինքը` Լիբերմանը զղջում է իր արարքների համար:
Լիբերմանը նույն գործի մեջ ներգրավված 5 հոգուց մեկն է: Ըստ նախաքննության` խումբը ձեռք է բերել զոհերի ֆինանսների վերահսկողությունը` օգտագործելով փաստաբանի կարգավիճակը կամ գործի դնելով կեղծիք: Դրանից հետո նրանք ավելացրել են իրենց անունները նրանց բանկային հաշիվների տակ` տուժածների միջոցները իրենց հաշիվներին փոխանցելով:
Որպես արդարացում Լիբերմանը համաձայնվել է վճարել 3 մլն դոլարի փոխհատուցում և վկայություն տալ հանցակիցների դեմ:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net