Այսուհետ Բրիտանիայում թրաֆիկինգով զբաղվողներին ցմահ ազատազրում է սպասվում

The Guardian-ը գրում է, որ Բրիտանիայում այս շաբաթ ընդունված օրենքի համաձայն` թրաֆիqինգով զբաղվողներին սպասվում է ցմահ ազատազրկում նախկին 14 տարվա փոխարեն: Օրենքը` տարեկան 150 մլրդ եկամուտ բերող գործունեության դեմ պայքարելու բազմաթիվ միջոցներից մեկն է: Այն հնարավորություն կընձեռի իշխանություններին բռնագրավել հանցագործների եկամուտները և նրանց ստիպել փոխհատուցել տուժածներին:

Օրենքն ընդունվել է ՄԱԿ-ի` ստրկության զոհերի հիշատակի օրը: «Սա օրենսդրության կարևոր մասերից մեկն է, որը ձևավորվել, բարեփոխվել և բարելավվել է այս Պալատի բոլոր մարմինների կողմից: Օրենքը կպաշտպանի այն զոհերին, ովքեր ունեն դրա կարիքը: Ապահովելով, որ օրինազանցներն այլևս չկարողանան գործել իրենց հանցանքները»,- հայտնել է Նրքին գործերի նախարար Լորդ Բեյթսը:

Նախարարության տվյալների համաձայն` 2013թ.-ին Բրիտանիայում թրաֆիկինգի մոտ 13,000 զոհ կար, նրանցից շատերը Ալբանիայից, Նիգերիայից, Վիետնամից և Ռումինիայից էին:

Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել