Աղջկաս բնակարան չհատկացնելու ստոր նպատակով, նրա սկեսուր կոչված ջադուն տարածում է, թե աղջիկս երբեք կույս չի եղել: Դա նենգ սուտ է, քանի որ մեր թաղի բոլոր բնակիչները և աղջկաս համակուրսեցիները կվկայեն, որ աղջիկս կույս է և իրենք էլ Եղեգնաձորից կարմիր խնձոր են ուղարկել մեր տուն (առանց ամաչելու, սկուպոյությունից մի քանի հատ էին ուղարկել):
(Ցուցմունքից)
Ծանուցում: «Զավեշտալի դատական գործեր» շարքում տեղ են գտնում նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր, զավեշտալի և զվարճալի իրողություններ: Իրավաբան.net կայքում հրապարակված մեջբերումները բացառապես քրեական գործերի նախաքննական և դատաքննական փուլերից են վերցրված: