Վանաձորի ոստիկանությունը շահագրգռված է հովանավորելու մեր տան գողերին, քանի որ չնայած նրանց բռնեցին ու գողացված մուրաբաները, կոմպոտները հայտնաբերեցին թաքստոցից, բայց մինչ օրս, կալանավորելուց հետո, նրանց ոչ մի անգամ չեն ծեծել, չնայած սովորաբար ոչ թե սովորական ծեծ են տալիս, այլ այնպես քանդակում գողերին, որ այդ քանդակը դառնում է իրեղեն ապացույց:
(Ցուցմունքից)
Ծանուցում: «Զավեշտալի դատական գործեր» շարքում տեղ են գտնում նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր, զավեշտալի և զվարճալի իրողություններ: Իրավաբան.net կայքում հրապարակված մեջբերումները բացառապես քրեական գործերի նախաքննական և դատաքննական փուլերից են վերցրված: