Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն` 1000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության պարագայում:
Բերենք օրինակ` ենթադրենք երթևեկության սահմանված արագությունը ճանապարհահատվածում եղել է 60 կմ/ժ, իսկ վարորդը մեքենան վարել է 78 կմ/ժ արագությամբ, արագաչափը արձանագրել է խախտումը: Տվյալ պարագայում իմանալու համար, թե ինչքան է կազմում խախտումը հարկավոր է գերազանցած արագությունից հանել հնարավոր սխալմունքի 10 կմ/ժ-ը, այնուհետև հանել սահմանված արագությունը և թիվը բազմապատկել 1000-ով: 78 կմ/ժ-ի դեպքում ունենում ենք հետևյալ պատկերը` 78-10=68-60=8 * 1000 = 8000: Այսինքն` վարորդը կտուգանվի 8000 դրամով: