Գերագույն դատարանը թույլ է տվել հրապարակել արքայազն Չարլզի նամակները

Ինչպես հաղորդում է BBC-ն` Բրիտանիայի Գերագույն դատարանը թույլ է տվել հրապարակել արքայազն Չարլզի նամակները, ինչն արգելվել էր 2012 թ.-ին Գլխավոր դատախազության հրամանով: Խոսքը 2004-2005 թվականների նամակագրության մասին է, որի գոյությունն աղմուկ էր առաջացրել մամուլում:

Արքայազնի մամլո ծառայությունը հայտնել է, որ այդ որոշմամբ խախտվում է մարդկանց անձնական գաղտնիության իրավունքը: Աղբյուրներից մեկում նշվում է, որ նամակների բովանդակության հրապարակումը կխախտի արքայազնի չեզոք քաղաքական դիրքորոշումը:

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Գերագույն դատարանի որոշումը հիասթափեցնող է անվանել և ավելացրել, որ այսուհետ կառավարությունը պետք է շատ զգույշ լինի փաստաթղթերի հրապարակման ժամանակ:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել