«Նուբարաշեն»-ի գործով երեք մեղադրյալները կալանավորվեցին

«Նուբարաշեն»-ի կրակոցների գործով ինքնակամ ոստիկանություն ներկայացած Սարգիս Գրիգորյանը, Սարգիս Հախանումյանը և Վահան Հակոբյանը կալանավորվել են:

Նման որոշում է այսօր կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա մինչ այս միջնորդություն էր ներկայացրել երեք անձանց նկատմամբ կիրառել գրավը՝ որպես խափանման միջոց, սակայն դատարանն այն մերժել է. «Որոշումն անհիմն է, բողոքարկելու եմ»,- փոխանցեց տիկին Սահակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել