Նարնջի հյութի պատճառով հրազենային վիրավորում է հասցրել սեփական որդուն

Reuters-ի փոխանցմամբ, Լուիզիանա (ԱՄՆ) նահանգի բնակիչը, երկուշաբթի օրը կալանավորվել է 18 ամյա որդուն հրազենային վիրավորում հասցնելու համար:

Ոստիկանության փոխանցմամբ 58 ամյա Էլդրիջ Դյուքսը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար: Շաբաթ օրն՝ առավոտյան հոր և որդու միջև վիճաբանություն է ծագել:

Ոստիկանության տեղեկություններով՝ առաջացած վեճի պատճառը նարնջի հյութն է եղել: Որդին բողոքել է տանը բավարար քանակությամբ նարնջի հյութ չլինելու պատճառով: Այս ընթացքում տղան հասցրել է վնասել տան որոշ իրեր, կոտրել՝ ճենապակյա ծաղկամանը և դուրս վազել տանից: Զինված հայրը արդեն դրսում հետևել է որդուն և մի քանի կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ: Տղան կյանքին չսպառնացող վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Դյուքը 60.000 ամերիկյան դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։

Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել