Գյումրու սպանդը հնարավոր էր կանխել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տեսանյութը է պատրաստել Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի մասին: ՀԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչպե՞ս հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարության անգործության արդյունքում հնարավոր եղավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:

Բացի այդ, մանրամասն անադարձ կա Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու իրավական հիմքերի մասին: Տեսանյութում նաև թվարկվում են հայ-ռուսական միջպետական այն պայմանագրերը, որոնք ռուսական կողմից խախտվել են Պերմյակովի՝ զենքով փախուստի մասին չհայտնելու, նրա որոնմանը զենքով մասնակցելու և նրան հայկական կողմին չփոխացնելու արդյունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել