Դավիթ Խաչատրյանի պաշտպանը պատրատվում է ՄԻԵԴ դիմել

19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանը` Երեմ Սարգսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալի եղբորը: Նա փոխանցեց, որ պետք է վերջնականապես քնարկեին Եվրոպական դատարան դիմելու հարցը, սակայն դեռ նախապատրաստական աշխատանքներ են կատարում. «Այս գործողություններից հետո ամենայն հավանականությամբ մենք կդիմենք ՄԻԵԴ»,- փոխանեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականիմայիսի 15-ին, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել:

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել