Մարտի 13-ին «Իրատես de facto» թերթում զետեղված ««Շան լափ»՝ կալանավորներին» վերտառությամբ հրապարակման հոդվածագիրը վերստին միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը՝ մեջբերելով ինչ-որ անհայտ դատապարտյալի խոսք, ըստ որի՝ կոնկրետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «գնվում է ամենաանորակ սնունդը, բայց փաստաթղթերում ամենաբարձր գինն են գրում»:
Ի գիտություն սույն «լրագրողի»՝ ևս մեկ անգամ ստիպված կլինենք հանրությանը տեղեկացնել, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը եղել և մնում է քրեակատարողական ծառայության ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, ավելին՝ դատապարտյալների սնունդով այսքան հետաքրքրված լրագրողին հրավիրում ենք իր ընտրությամբ ցանկացած պատահական օր այցելել որևէ քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակին:
Հավելենք, որ վերջին շրջանում քրեակատարողական ծառայության տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները որոշ շրջանակներ ներկայացնող շահագրգիռ «սուբյեկտներ» թերևս «ցավոտ են տանում»:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին