«Մերսեդեսը» բռնկվել է Մեղրիում. կա զոհ

Մարտի 13-ին` ժամը 00:15-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿ ԱԻՆ-ից: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ` 1972 թ. ծնված Ա. Ղ.-ին, 1982 թ. ծնված Ս. Ն.-ին և 1980 թ. ծնված Ռ. Ա.-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ Ս.Ն.-ն մահացել է։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։07-ին, մարվել՝ 01։19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել