Քննարկումներ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի շուրջ

2015 թվականի մարտի 7-ին և 8-ին Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված քննարկում: Քննարկմանը ներկա էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, փորձագետներ Եղիշե Կիրակոսյանը, Արամ Օրբելյանը, արբիտրաժային դատարանի դատավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ և ոլորտին առնչվող այլ շահագրգիռ անձինք: Քննարկմանը մասնակցել է նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը:

Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել