Սահմանվել է «Փաստաբանի օրը»

2014թ. սեպտեմբեր ամսին Ֆեյսբուք սոցիալական ցանցում առկա «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ» փակ խմբում քննարկում էր իրականացվել «Փաստաբանի օրը որոշելու նպատակով»:  Փակ խմբի փաստաբանների կողմից քննարկվել են մասնավորապես հետևյալ օրերը՝ սեպտեմբերի 23-ը, հոկտեմբերի 28-ը, դեկտեմբերի 10-ը, դեկտեմբերի 14-ը և հունիսի 11-ը: Նշվում է «Փաստաբանի օր» սամանելու հարցը քննարկելու մասին որոշման մեջ: Ըստ որի` «Փաստաբանի օրը» սեպտեմբերի 23-ին նշելու համար ներկայացվել էր այն հիմնավորումը, որ ՀՀ-ում փաստաբանության սկիզբ է ընդունվում 1923թ. սեպտեմբերի 23-ը, երբ ՀՍՍՀ դատարանակազմության կանոնագրքով նախատեսվել է քրեական և քաղաքացիական գործերի պաշտպանների կոլեգիայի ստեղծումը: Այդ կապակցությամբ ուշագրավ էին նաև հակադարձող փաստաբանների կարծիքները, ըստ որոնց` չպետք է փաստաբանի օրը կապել ԽՍՀՄ-ի որևէ իրադարձության հետ:

Նշված օրերի վերաբերյալ միասնական կամ մեծամասնության դիրքորոշում հնարավոր չի եղել ձևավորել, ինչի կապակցությամբ Պալատի խորհուրդը «Փաստաբանի օրը» սահմանելու հարցում անհրաժեշտ է համարել հաշվի առնել նաև միջազգային համագործակցության հետ կապված առանձնահատկությունները:

Ուստի խորհուրդը գտել է, որ այդ օրը պետք է նշվի ապրիլի 25-ին` այն առումով, որ հրավիրված միջազգային գործընկերները, հնարավորություն կունենան ապրիլի 24-ին մասնակցել համազգային նշանակության միջոցառմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել