Անձն անմեղն է, քանի դեռ մեղքը չի ապացուցվել. անմեղության կանխավարկած

Հանկարծ տեղի է ունենում մի հանցագործություն, և մեկին որպես կասկածյալ կամ մեղադրյալ են ներգրավում քրեական գործով. հասարակության անդամների մեծ մասը շտապում են իրենց անձնական եզրահանգումներն անել, վարկածներ առաջ քաշել` զրպարտելով «ենթադրյալ» հանցագործին կատարված հանցանքի համար: Շատ հաճախ այսպիսի դրսևորումներ են նկատվում նաև պետական մարմինների մոտ, ինչը վերջիններիս կողմից անթույլատրելի է օրենքով: Չէ ո՞ր այդպիսով ոտնահարվում է անձի սահմանադրական իրավունքները, որոնց պաշտպանությունը պետության` պետական մարմինների, պարտականությունն է:

Անմեղության կանխավարկածի սկզբունքը ըստ ՀՀ Սահմանադրության` բացարձակ սկզբունք է, այսինքն որևէ բացառություն նախատեսված չէ: Այս սկբունքը հանդիսանում է նաև ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի հիմնարար սկզբունքներից մեկը, որտեղ ասվում է.

  • Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
  • Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
  • Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
  • Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
  • Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել