Հայաստանը ոչ թե օրենքի, այլ իրավունքի գերակայության երկիր է. Արտակ Զեյնալյան

Քաղաքացին պետք է իրավունք ունենա անձամբ վճռաբեկ բողոք տանելու և վարչական, և քաղաքացիական, և քրեական գործերով. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Սահմանադրական դատարանը քննության էր առել վարչական դատավարության այն նորմերի սահմանադրականությունը, որոնց համաձայն, քաղաքացին վարչական գործերով վճռաբեկ բողոք կարող է տանել միայն փաստաբանի միջոցով: Գործով դիմումատուն եղել է Արտակ Զեյնալյանը:

Մեր այն հարցին, որ նույնաբովանդակ հոդված կա նաև Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, և այս դեպքում ինչպես պետք է հարցը լուծվի, Արտակ Զեյնալյանը պատասխանեց.

«Այն իրավական դիրքորոշումները, որոնք հայտնել է ՍԴ-ն 1196 որոշման մեջ, ունիվերսալ են և կիրառելի են նաև Քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության նկատմամբ: Մենք չպիտի այդքան ֆորմալ մոտեցում ցուցաբերենք, ՀՀ-ն օրենքի գերակայության երկիր չէ, ՀՀ-ն իրավունքի գերակայության երկիր է, այստեղ իշխանությունը պետք է իրականացվի ժողովրդի կամքով: Եթե հակասում են օրենքները այդ կամքին, ուրեմն պետք է կիրառվի այդ կամքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել