Բոստոնի ահաբեկչության գործով Ցարնաևը կարող է մահապատժի կամ ցմահ ազատազրկման դատապարտվել

Բոստոնի մարաթոնի ռմբակոծության գործով մեղադրյալ Ջոխար Ցարնաևի դատը կսկսվի չորեքշաբթի օրը` բացման հայտարարությամբ: Ենթադրվում է, որ այն մի քանի ամիս կտևի: Լսումների համար երդվյալ ատենակալներից 2 ամիս պահանջվեց: Այս մասին գրում է npr.org լրատվական կայքը:

18 ատենակալները (ներառյալ 6 փոխարինողները) կլսեն գործը և կորոշեն, թե, ըստ դատախազի, որոնք են այն անհերքելի ապացույցները, որ Ցարնաևը դերակատարում է ունեցել տխրահռչակ ռմբակոծության ժամանակ, որի հետևանքով 3 մարդ սպանվել է և ավելի քան 260 մարդ վիրավորվել: Դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ սպանվել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվտանգության աշխատակիցը:

2013-ի ապրիլի այս իրադարձությունների գործով Ցարնաևին 30 մեղադրանք է առաջադրվել: Մեղավոր ճանաչվելու դեպքում 21–ամյա տղամարդը կդատապարտվի կամ մահապատժի, կամ ցմահ բանտարկության:

Բոստոնի հանրային ռադիոյից Թովիս Սմիսը զեկուցում է. «8 տղամարդկանցից և 10 կանանից մի քանիսն ասել են, որ իրենք արդեն իսկ հավատացած են, որ Ցարնաևը մեղավոր է, բայց պնդում են, որ իրատես են և գործը կվճռեն դատի ժամանակ՝ ապացույցների հիման վրա»:
«Այսօր մեղադրողները ապացույցները կներկայացնեն նրանց: Նրանք ասում են, որ ունեն բազմաթիվ տեսագրություններ և նկարներ, ինչպես նաև ապացույցներ, որ նա ներբեռնել է ալ Քաիդայի ռումբ պատրաստելու հրահանգավորումները: Ասում են նաև, որ Ցարնաևը սեփական հաղորդագրության մեջ թողած այն նավակում, որտեղ նա թաքնվում էր, արդարացնում է հարձակման նպատակը»:

Փաստաբանները նշել են, որ չեն հերքելու բոլոր ապաույցները այլ կենտրոնանալու են դատավճռի վրա: Ըստ նրանց Ցարնաևին պարտադրել է նրա ավագ եղբայրը, ով հարձակման իրական նախաձեռնողն էր: Այսպիսով, նրանց կարծիքով Ցարնաևը մահապատժի արժանի չէ:

Ատենակալները կատարել են մանրազնին ուսումնասիրություն: Նրանցից մի քանիսը տատանվում են, քանի որ բարոյապես դեմ են մահապատժին, իսկ մյուսները տատանվում են, որովհետև այդ դեպքում ի վիճակի չեն լինի պահպանել ազատամտությունը:

Գործը քննվում է Բոստոնի Դաշնային դատարանում՝ դատավոր Ջորջ Օ՛Թուլ կրտսերի գլխավորությամբ՝ չնայած պաշտպանող կողմի փորձերին փոխել դատարանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել