Մարտի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային երկու քարտ:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը ժամը 19.40-ի սահմաններում գողացել է թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում՝ ուղևորուհու պայուսակից:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1990 թ. ծնված Նարինե Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն: