Նախագծերի փաթեթը ԱԺ-ն ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով

Տեղեկացնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կիենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ընդունվելուց հետո հետո՝ 14-օրյա ժամկետում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին եւ գլխադասային հանձնաժողով:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաեւ ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների եւ լրացումների ամփոփաթերթիկը:

Այնուհետեւ՝ 14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը քննարկում եւ եզրակացություն է ներկայացնում, ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Այսինքն, բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են օրենսդրական փաթեթի՝ ամբողջությամբ ընդունված լինելուն, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսված փուլերն ընթացքի մեջ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել