Կատարվել է ինքնասպանության փորձ

Մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստավել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել`  նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ին տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել