Հակակոռուպցիոն պայքարում բացակայում է քաղաքական կամքը և ինստիտուցիոնալ մոտեցումը. Մեդիա կենտրոն

«Մեդիա կենտրոնում» կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» կառավարության կողմից հաստատած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանի կարծիքով էլ իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք «ինչպես կյանքը ցույց է տվել, որ չեն գործում»:

Կառավարությունն այս պահին, ըստ Մարատ Ատոմյանի, տվյալ մոդելն ավելի արդյունավետ է համարում: Գործադիրում մտածում են. «Մի քանի տարի թող աշխատի, հետո կտեսնենք, եթե իրեն չարդարացնի, նոր լուծում կփնտրենք»: «Սակայն պետք չէ ժամանակ կորցնել և էքսպերիմենտներով զբաղվել: Ավելի ճիշտ է մասնագիտական քննարկումներ կազմակերպել: Իմաստ չկա անընդհատ նմանատիպ մարմիններ ստեղծել, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք չեն գործում: Պետք է ուղղակի ռեալ քայլեր ձեռնարկել կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Եթե ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, ապա այն պետք է լինի անկախ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», – եզրափակեց նա:

Ամփոփելով քննարկումը բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ դրական տեղաշարժ կգրանցվի, եթե լինի խնդրի նկատմամբ համակարգային մոտեցում և համապատասխան քաղաքական կամք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում:
Տեսանյութը՝ Մեդիա կենտրոնի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել