ՃՏՊ Սևան-Հրազդան ավտոճանապարհին

Փրկարար ծառայություն մարտի 1-ին, ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա ձողին. կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 VT 437 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս.-ը և ուղևոր՝ 1981 թ. ծնված Մ. Կ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել